գլխավոր Իրադարձային Գյումրիում ձերբակալվել է ենթադրյալ մարդասպանը

Գյումրիում ձերբակալվել է ենթադրյալ մարդասպանը

Գյումրիում սպանություն կատարելու մեջ կասկածվող անձը հայտնաբերվել է: Ոստիկանության կողմից կատարած բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին ու ձերբակալվել է: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:

Կասկածյալը, նախնական տվյալներով, 2007 թվականից հաշվառված է Գյումրու Հոգեկան առողջության կենտրոնում շիզոֆրենիա ու պարանոյա ախտորոշմամբ։

Հիշեցնենք, որ այսօր սպանություն է տեղի ունեցել Գյումրիի Մուշ 2 թաղամասում։ Դանակի բազմաթիվ հարվածներից մահացել է 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանը։

Նույն վայրից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել սպանվածի կինը՝ 33-ամյա Անուշ Սարդարյանն ու սպանվածի հորաքրոջ որդին՝  28-ամյա Արմեն Տոնոյանը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: