գլխավոր Գլխավոր Արմեն Սարգսյանը հանդիպել է Արամ Սարգսյանի հետ (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը հանդիպել է Արամ Սարգսյանի հետ (տեսանյութ)

Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ նախաձեռնած քննարկումների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը: Արամ Սարգսյանը ներկայացրել է իրենց մոտեցումներն ու առաջարկությունները՝ նշելով, որ որպես հանգուցալուծում տեսնում են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը՝ միայն ժամանակավոր կառավարության ձևավորումից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ։