գլխավոր Հասարակություն Աննա Վարդապետյանը վերջին մեկ ամսում 3 անգամ այցելել է ԲԴԽ, հանդիպել Գագիկ...

Աննա Վարդապետյանը վերջին մեկ ամսում 3 անգամ այցելել է ԲԴԽ, հանդիպել Գագիկ Ջհանգիրյանին. «Փաստինֆո»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը վերջին մեկ ամսում երեք անգամ այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ և հանդիպումներ ունեցել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն: 

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են տարբեր գործերով կալանքի հարցեր, որոնցով Վարդապետյանի հեռանալուց հետո սկսել է հետարքրքվել Ջհանգիրյանը։ 

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանի անունը օրեր առաջ շրջանառվեց գաղտանզերծված նամակագրության հայտնի տեսանյութի հրապարակումից հետո, որից հետո պարզ դարձավ, որ ՀՀ վարչապետի օգնականը կոպիտ ձևով միջամտում է արդարադատությանը՝ խմբագրելով քննիչի կողմից իրեն ուղարկված մեղադրական եզրակացությունն ու Փաշինյանի քաղաքական հակառակորդների վերաբերյալ ստանում է բանկային գաղտնիք հանդիսացող տվյալներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: