գլխավոր Գլխավոր Մարտի 16-18-ը Մոսկվա կգործուղվի կառավարական պատվիրակություն

Մարտի 16-18-ը Մոսկվա կգործուղվի կառավարական պատվիրակություն

Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել: 

Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը: 

Ըստ որոշման՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետին պետք է ներկայացնի ՌԴ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: