գլխավոր Առողջապահություն Պատվաստումների եվրոպական ռազմավարությունը հաջող է. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Պատվաստումների եվրոպական ռազմավարությունը հաջող է. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

«Պատվաստումների եվրոպական ռազմավարությունը հաջող է, քանի որ ձեռք են բերվել պատվաստանյութեր, որոնք իսկապես գործում են». Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Եվրամիությունն այն կարծիքին է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների եվրոպական ռազմավարությունը հաջող է, քանի որ ձեռք են բերվել պատվաստանյութեր, որոնք իսկապես գործում են:

Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք մշակել ենք պատվաստանյութերի ձեռքբերման ընդհանուր ռազմավարություն, որն անհրաժեշտ էր, և որը հաստատել են ԵՄ-ի մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Այս ռազմավարությունը երաշխավորում է ԵՄ անդամ բոլոր պետությունների հասանելիությունը պատվաստանյութերին: Մեր ռազմավարությունը հաջող է, քանի որ մենք ձեռք ենք բերել պատվաստանյութեր, որոնք իսկապես գործում են»,- շեշտել է նա և հավելել, որ դեղամիջոցները գրանցվել են եվրոպական կարգավորիչի կողմից, իսկ ինչ վերաբերում է դրանց քանակին, ապա պատվաստանյութերը միանգամայն բավարար են:

Մամերի խոսքով՝ պատվաստումների հետ կապված խնդիրները բացառապես առնչվում են դեղագործական ընկերությունների՝ պատվաստանյութերի արտադրությունը կազմակերպելու և ԵՄ-ի հետ համաձայնեցված մատակարարման ժամանակացույցին հետևելու հնարավորության հետ:

Հիշեցնենք՝ ներկայում ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը: Բացի այդ, Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:

: