գլխավոր Հասարակություն Սիրիան տեսել է բռնության բոլոր տեսակները և դրանից հատկապես տուժել են երեխաները,...

Սիրիան տեսել է բռնության բոլոր տեսակները և դրանից հատկապես տուժել են երեխաները, կանայք և տարեցները. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սիրիայում քաղաքացիական պատերազմը համարել է արդի ժամանակների վատթարագույն մարդասիրական ճգնաժամերից մեկը՝ հայտարարելով, որ դրա 10-րդ տարելիցը պետք է բոլորին դրդի «հույսի ճառագայթ» փնտրել դժբախտությունների միջով անցած ազգի համար, գրում է Reuters-ը։

«Ես կրկնում եմ իմ սրտառուչ կոչը, այն է՝ հակամարտության բոլոր կողմերի բարի կամքի դրսևորում, որպեսզի հյուծված բնակչության համար հույսի շող բացվի»,- Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա օրհնության և ուղերձի ժամանակ ասել է նա։

Հռոմի պապի խոսքով՝ «Սիրիան տեսել է բռնության բոլոր տեսակները և դրանից հատկապես տուժել են երեխաները, կանայք և տարեցները»։

Նա նաև միջազգային հանրությանը կոչ է արել «վճռականորեն պարտավորություն ստանձնել»՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և երկրի տնտեսական վերելքին նպաստելու համար։