գլխավոր Իրադարձային ՄԻՊ-ին ճնշում են ադրբեջանցիների խնդրանքով, որպես միջնորդ էլ հանդես է գալիս Մարիա...

ՄԻՊ-ին ճնշում են ադրբեջանցիների խնդրանքով, որպես միջնորդ էլ հանդես է գալիս Մարիա Կարապետյանը․ Dejavu

Dejavu տելեգրամյան ալիքը գրում է․ «Իշխանական մեր աղբյուրը (Dejavu, խմբ․) փոխացեց որ, ՄԻՊ Արման Թաթոյանի վրա հարձակումները և ֆինանսավորման կրճատումը, նախաձեռնել է իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Սակայն, Թաթոյանի վրա ճնշումներ գործադրելու հրահանգը չի եղել Նիկոլ Փաշինյանի կողմից, դրա մասին Մարիա Կարապետյանը, բազմիցս բարձրաձայնել է իր իշխանական ընկերների մոտ, չբացելով փակագծերը, թե ում հորդորով է կատարվում ՄԻՊ-ի տապալումը։ Մեր աղբյուրը, մեզ փոխանցեց որ Մարիային դրա մասին խնդրել են իր ադրբեջանցի ընկերները, որոնք շուտով հանդես են գալու հայ-ադրբեջանական եղբայրության վերականգնման նախաձեռնություններով, իսկ հայկական կողմից արձագանքելու է Մարիա Կարապետյանը։ Մեր աղբյուրը պատմեց, թե մարիան է ասել, որ ադրբեջանցիները հավաստիացնում են որ ամեն բան լավ է լինելու, մի խոչընդոտ կա ընդամենը, Արման Թաթոյանի փոխարեն, պետք է այլ թեկնածու դնել որը, ավելի հանդուրժողական կլինի գերիների, անհետ կորածների և առհասարակ գերի ընկածների իրավունքները չի գերադասի հայ-ադրբեջանական մերձեցման նախաձեռնություններից։ Հայտնի է, որ Մարիա Կարապետյանը սորոսական մհամարում ունի և այն պատգամավորներից է, որ ադրբեջանում բազմաթիվ ընկերներ ունի, որոնք ավելի շատ հասարակական սեկտորից են, սակայն կապված են ադրբեջանական «Նոր Ադրբեջան» իշխանության կուսակցության հետ։
Հիշեցնենք նաև, որ Մարիա Կարապետյանն էր, որ անցագիր էր տրամադրել տրանսվեստիտի, ով աղմկահարույց ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից»։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: