գլխավոր Իրադարձային Էրդողանի աշխատակազմը բացահայտ վիրավորում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

Էրդողանի աշխատակազմը բացահայտ վիրավորում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան չի անհանգստանում այն փաստով, որ ԱՄՆ նախագահը որևէ հեռախոսազրույց չի ունեցել Թուրքիայի նախագահ Ռերեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Infoteka24 կայքը։

Մենք չենք նեղվում այն փաստից, որ Բայդենն այդպես էլ չի զանգահարում Էրդողանին։ Գուցե մի փոքր կոպիտ հնչի, բայց ստեղծված իրավիճակը խոսում է Բայդենի մոտ առկա թերարժեքության բարդույթի մասին։

Իբրահիմ Քալին

Քալինի խոսքով թուրք-ամերիկյան հարաբերությունները միշտ էլ վայրիվերումներով են եղել։ Հիմա էլ բացառություն չէ։ Քալինը նաև ընդգծել է, որ Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել С-400 ՀՕՊ համակարգերից, որոնք նա գնում է Ռուսաստանից։ Հենց այս համակարգերի գնումն էլ առաջացրեց այն ճգնաժամը, որն այժմ առկա է թուրք-ամերիկյան հարաբերություններում։