գլխավոր Իրադարձային Ախթալայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 վիրավոր կա

Ախթալայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 վիրավոր կա

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում այսօր պայթյուն է տեղի ունեցել։ Կոմբինատի 4 աշխատակից վիրավորվել են և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Ալավերդի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ։ Նութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ Ոստիկանությունը պարզում է նաև պայթուցիկ նյութի տեսակը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: