գլխավոր Իրադարձային Առաջին անգամ «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի կազմում կին է ընտրվել

Առաջին անգամ «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի կազմում կին է ընտրվել

Առաջին անգամ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման Քաղբյուրոյի կազմում կին է ընտրվել, հայտնում է  rosbalt.ru լրատվականը՝ հղում տալով շարժման մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ Ջամիլա Ալ Շանթին, որը շարժման Քաղբյուրոյի անդամ է ընտրվել, «ՀԱՄԱՍ»–ի կողմից ընտրվել է նաև Պաղեստինի օրենսդրական խորհրդի պատգամավոր:

Բացի այդ, շարժման հիմնադիրները, ներառյալ Մահմուդ Ալ Զահարը, հաղթել են քաղբյուրոյի ընտրություններում: Քաղբյուրոյի անդամ է ընտրվել նաև «ՀԱՄԱՍ»–ի ռազմական թև «Ալ Քասամ» բրիգադի հրամանատար Մարվան Իսսան:

Հիշեցնենք, որ «ՀԱՄԱՍ» շարժումը, որը գործում է Գազայի հատվածում, Եվրամիությունում, ԱՄՆ-ում, Կանադայում և Իսրայելում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։