գլխավոր Տեսանյութեր Կապանի զինվորականների հրապարակած տեսանյութն ունի քաղաքական միտում. Արմեն Խաչատրյան (տեսանյութ)

Կապանի զինվորականների հրապարակած տեսանյութն ունի քաղաքական միտում. Արմեն Խաչատրյան (տեսանյութ)

Եթե զինվորականներն ունեն խնդիրներ, պետք է դիմեն վերադասին, ոչ թե այդ հարցը քննարկման առարկա դարձնեն սոցիալական ցանցերում, ես կարծում եմ՝ տեսանյութն ունի քաղաքական միտում։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Պետք է ասեմ՝ զինվորականն իրավունք չունի նման հրապարակումներ անելու։ Եթե զինվորականների մոտ կան խնդիրներ, դա սահմանված կարգով վերադասին ներկայացնելու հնարավորություն կա, ես խիստ կասկածում եմ, որ այդ տեսանյութը զուտ քաղաքական նպատակներով չի արվել։ Մենք  սպասում եմ Դատախազության պարզաբանմանը, Դատախազության հանձնարարությամբ՝ այս առիթով նյութեր են նախապատրաստվում, ստուգվում են տեսանյութում նշված փաստերը»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Նշենք, որ համացանցում հայտնվել է տեսանյութ՝ Կապանի մոտակա դիրքի զինվորականների մասնակցությամբ, որտեղ նրանք բարձրաձայնել են թշնամուց եկող վտանգների և հայկական դիրքի անմխիթար վիճակի մասին։ Պատգամավորն այդ տեսանյութի վերաբերյալ նշեց ՝ զինվորականները պետք է գիտակցեին, որ այդ տեսանյութն առաջինը ուսումնասիրվելու է թշնամիների կողմից։

«Երկրի անվտանգության հետ կապված՝ խնդիրները չի կարելի սոցիալական ցանցերում քննարկել, կան ծառայողական, պետական գաղտնիք պարունակող նյութեր, որոնք սոցիալական ցանցերում քննարկման համար չեն, և եթե մարդը համազգեստ է կրում, պետք է այդ ամենը գիտակցի, որ իր հրապարակումն առաջինը ուսումնասիրվելու է թշնամու կողմից»,- ասա պատգամավորը։

Արմեն Խաչատրյանը նշեց նաև, որ դեպքերի պարզաբանումից հետո, եթե տեսանյութում հնչած փաստերը համապատասխանեն իրականությանը, պետք է պատժվեն նաև մարդիկ, ում պատճառով գուցե դիրքերն այդպիսի կարգավիճակում են։

«Հարցն այն է, թե  հրապարակման հետևանքներն ինչպիսին են եղել և ինչ հետևանքներ կարող են առաջացնել կամ արդեն առաջացրել են, եթե անմխիթար վիճակում կան կետեր, ապա այդ հարցի շրջանակում նույնպես պետք է մեղավոր փնտրել, թե ինչու է այդ դիրքն անմխիթար»,- ասաց պատգամավորը։