գլխավոր Իրադարձային «Երևանի 2800-ամյակի այգուց» գողացել են «Նավակով տղայի» բրոնզե արձանը. shamshyan.com

«Երևանի 2800-ամյակի այգուց» գողացել են «Նավակով տղայի» բրոնզե արձանը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի երեկ՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ Տիգրան Կ-ն և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք գողացել են «Երևանի 2800-ամյակի» անվան այգում տեղադրված Նավակով տղայի բրոնզե արձանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Տիգրան Կ-ն աշխատում է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տեսահսկման վերահսկողության բաժնի պետ, գողացված արձանն էլ տեղադրվել էր «Գրանդ Քենդի» ընկերության կողմից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: