
Նիգերիայի իշխանությունները զինյալների հարձակումների սպառնալիքի պատճառով փակել են երկրի հյուսիսում գտնվող ավելի քան 600 դպրոց: Մի քանի օր առաջ նրանք առևանգել էին Քադունա նահանգի քոլեջի 39 ուսանողների:
Հանցագործները նաև տեղադրել են պատանդների մասնակցությամբ տեսանյութ, որում պատանդներից մեկն ասում է, որ զինյալները նրանց սպառնում են սպանել, եթե իշխանությունները փորձեն նրանց բռնի ուժով ազատ արձակել: