գլխավոր Իրադարձային 100 տարի առաջ մենք կորցրինք մեր երկրի 30 տոկոսը․ Արա Աբրահամյան

100 տարի առաջ մենք կորցրինք մեր երկրի 30 տոկոսը․ Արա Աբրահամյան

Կարսի, այնուհետև Մոսկվայի չարաբաստիկ պայմանագրերի 100-ամյա տարելիցի առթիվ «Ռուսաստանի հայերի միություն» ՀԿ-ն կազմակերպել էր մեծ գիտաժողով, բավականին ուշագրավ խորագրով՝ «Ցեղասպանությունն ու Առաջին աշխարհամարտը․ Միջազգային պայմանագրեր։ Պատմական զուգահեռներ»։

Բացման իր խոսքում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահմյանը հիշեց բոլոր այն աղետները, որոնք եկա մեր գլխին չարաբաստիկ պայմանագրի կնքման արդյունքում․

100 տարի առաջ կնքվեց մի պայմանագիր, որով որոշվեցին Անդրկովկասի ժամանակակից սահմանները։ Ցավոք սրտի, այդ ժամանակ մենք կորցրինք մեր տարածքի 30 տոկոսը, այդ թվում՝ մեր սրբազան խորհրդանիշերից մեկը՝ Արարատ լեռը։

Արա Աբրահմայն

Արա Աբրահամյանն ընդգծեց, որ քաղաքական լիդերների սխալների պատճառով մեր պետականությունն ու ազգը դարերի ընթացքում բազմիցս է տուժել։ Նա նաև հղում արեց այսօր տեղի ունեցող իրադարձություններին։

Արա Աբրահամյանն անդրադարձավ նաև Շուշիում ու Արցախի ամբողջ տարածքում ադրբեջանցիների կատարած վանդալիստական գործունեությանն ու պատմությունը խմբագրելու փորձերին։

Ինչպես Արևմուտքն է փորձում խմբագրել Ռուսաստանի պատմությունը, այնպես էլ Ադրբեջանը փորձում է նույնն անել Հայոց պատմության հետ։ Նրանք խնդրում են Ռուսաստանից պատմության դասագրքերից հանել Հայոց պատմությա այն հատվածները, որտեղ խոսվում է Հինա Հայաստանի մասին։

Արա Աբրահամյան

Արարողության ժամանակ եղել են նաև պարգևատրումներ։ Մրցանակներ են ստացել ռազմական լրագրողներ Սեմյոն Պեգովն ու Աբբաս Ջուման։