գլխավոր Իրադարձային Դոնալդ Թրամփը Մեգան Մարքլին «անպիտան» է անվանել

Դոնալդ Թրամփը Մեգան Մարքլին «անպիտան» է անվանել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի քննադատել է Մեգան Մարքլին՝ հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցի համար, հաղորդում է Daily Mail-ը: Ինչպես նշել է նրա նախկին ավագ խորհրդական Ջեյսոն Միլլերը, Թրամփը որոշել է այդ մասին հրապարակավ խոսել, բայց հետո փոխել է կարծիքը: Միլլերը պետության նախկին ղեկավարին հիշեցրել է հեռուստահաղորդավար Փիրս Մորգանի ճակատագրի մասին, որը բացասաբար է խոսել արքայազն Հարիի և Մեգան Մարքլի մասին՝ նշելով, որ նրանք «դավաճանել են թագուհուն» և զրկվել է աշխատանքից:

Դրանից հետո Թրամփն ասել է, որ ինքը հեռուստահաղորդավարի կողմից է, իսկ Մարքլին «անպիտան» է անվանել: Մարտի 8-ին CBS-ը ցուցադրել էր արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առաջին համատեղ հարցազրույցը, որը նրանք տվել են Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո: