գլխավոր Իրադարձային Լեռնային Ղարաբաղում բախումները դադարել են, սակայն վերքերը դեռ բաց են․ Միխայել Ռոթ

Լեռնային Ղարաբաղում բախումները դադարել են, սակայն վերքերը դեռ բաց են․ Միխայել Ռոթ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Եվրոպայի հարցերով պետական նախարար Միխայել Ռոթը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ռազմագերիների և անհետ կորած անձանց հարցերով լիարժեք թափանցիկությամբ համագործակցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ: Այս մասին Ռոթը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հայաստանը և Ադրբեջանը պետք է լիարժեք թափանցիկությամբ համագործակցեն ԿԽՄԿ-ի հետ՝ ռազմագերիների և անհայտ կորած անձանց հարցերով: Տևական խաղաղությունը և հաշտեցումը պահանջում են հակամարտության քաղաքական լուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- գրել է Ռոթը:

Գերմանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում բախումները դադարել են, սակայն վերքերը դեռ բաց են: