գլխավոր Իրադարձային Արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել մայիսին․ «Коммерсантъ»

Արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել մայիսին․ «Коммерсантъ»

Իշխող «Իմ Քայլը» դաշինքում ռուսական «Коммерсантъ» թերթի աղբյուրները հավաստում են, որ ընտրությունները կարող են անցկացվել արդեն մայիսին կամ հունիսին, եթե նրանց հրապարակավ սատարի ընդդիմությունը։

«Այժմ իշխանության ընդդիմախոսները ընտրությունների գաղափարի կողմնակից են, սակայն հակասություններ կան որոշ հանգամանքներում․ ոմանք պահանջում են, որ մինչ քվերակությունը երկրում ձևավորվի անցումային կառավարություն։ Ընդ որում հարցումները ցույց են տալիս, որ կայուն մեծամասնություն խորհրդարանում չի լինի, իսկ դա նշանակում է, անկայունությունը կպահպանվի դեռ երկար ժամանակ»,- գրում է «Коммерсантъ»-ը։  

«Коммерсантъ»-ի երևանյան զրուցակիցները հասկացնում են, որ արտահերթ ընտրությունների թեմայի քննարկմանը լուրջ են վերադարձել, որի համար, ըստ թերթի, շրջադարձային կետ է հանդիսացել զինված ուժերի գլխավոր շտաբի հետ Նիկոլ Փաշինյանի հակամարտության կարգավորումը։

«Մենք պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել մայիս-հունիս ամիսներին, եթե դրան համաձայնեն խորհրդարանական ընդդիմադիր ուժերը,— ասել է իշխող «Իմ Քայլը» դաշինքում «Коммерсантъ»-ի աղբյուրը, – Նույնիսկ հուշագիր պետք չէ, նրանք կարող են գոնե բանավոր աջակցել գաղափարին։ Բայց մենք մտավախություն ունենք, որ խորհրդարանական ընդդիմությունը («Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները-խմբ․) կարող է տորպեդահարել այդ գործընթացը ՝ լավ հասկանալով, որ արտահերթ ընտրությունների արդյունքում պատգամավորական կորպուսում նրանց ներկայացուցչությունը խիստ կկրճատվի»։