գլխավոր Գլխավոր Փաշինյանին գրիչ նվիրած ադրբեջանցի բլոգերին 5-10 տարվա ազատազրկում է սպառնում

Փաշինյանին գրիչ նվիրած ադրբեջանցի բլոգերին 5-10 տարվա ազատազրկում է սպառնում

Ադրբեջանցի բլոգերԱթա Աբդուլաևին սպառնում է 5-10 տարվա ազատազրկում։ Սակայն, փաստաբանների կոլեգիայի անդամ Վուգար Բաբաևի կարծիքով, գործը կարող է վերափոխվել շատ ավելի ծանր հոդվածի։

Սկզբնական շրջանում նրան մեղադրում էին շորթման ու կրկնահանցագործությունների մեջ։

Եթե նրան մեղադրանք առաջադրեն միայն այդ հոդվածով, նրան սպառնում է 5-10 տարվա ազատազրկում։

Վուգար Բաբաև

Սակայն, եթե քննության ընթացքում այլ հանգամանքներ ի հայտ գան ու նոր մեղադրանք առաջադրվի, նրան կարող է սպառնալ 10-15 տարվա ազատազրկում։

Սա այն նույն բլոգերն է, որը Փաշինյանին գրիչ էր նվիրել։