գլխավոր Գլխավոր Պաշտպանության փոխնախարարը հերքում է Կապանի դիրքի մասին տեղեկությունները

Պաշտպանության փոխնախարարը հերքում է Կապանի դիրքի մասին տեղեկությունները

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հերքում է համացանցում տարածված այն տեղեկատվությունը, թե Կապանում N դիրքը տեղափոխվելու է Ադրբեջան: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:

Անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, որում մի քանի զինծառայողներ բողոքում են ծառայության պայմաններից, ինչպես նաև խոսում են դիրքը հանձնելու մասին որոշ հրամանների ու ցուցումների մասին, փոխնախարարն ասաց, որ դրա առթիվ արդեն նյութեր նախապատրաստվում, իսկ ռազմական ոստիկանությունն իրականացնում է հետաքննություն:

«Յուրաքանչյուր մարդ, ով զեկուցում է զինված ուժերում առկա խնդիրների մասին, պետք է պարզաբանումներ տա, որպեսզի հետաքննություն իրականացվի: Այս դեպքում սխալ է գնահատել սա որպես հետապնդում»: