գլխավոր Իրադարձային Իշխանությունը չի հասկացել` ինչին է ձեռք տալիս». Մարուքյանը` ՄԻՊ-ին առնչվող նախագծի մասին

Իշխանությունը չի հասկացել` ինչին է ձեռք տալիս». Մարուքյանը` ՄԻՊ-ին առնչվող նախագծի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ նման ոտնձգությունը խստիվ դատապարտելի է։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով կառավարության նախաձեռնությանը, որով առաջարկվում է նվազեցնել ՄԻՊ տարեկան ֆինանսավորումը:

«Կարծում եմ` այդ նախագիծը խորհրդարանում չի անցնի, կտապալվի։ Ավելին, ես որպես ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամ, որպես միջազգային կառույցների անդամ` ազդակներ ունեմ մեր միջազգային գործընկերներից, որոնք նույնպես դատապարտում են այդ նախագիծը»,–ասաց Մարուքյանը։

Նա կարծում է, որ իշխանությունները չեն հասկացել` ինչ են արել, ինչին են ձեռք տալիս և իրենց ձեռքերն արագ հետ կքաշեն։ ԼՀԿ–ական պատգամավորը չբացառեց, որ երբ նախագիծը հասնի ԱԺ, իշխանական պատգամավորների շարքերում կլինեն ոմանք, ովքեր դեմ կքվեարկեն։

Մարուքյանը կարծում է, որ այս խնդիրն ինչպես ինստիտուցիոնալ է, այնպես էլ կարող է կապված լինել նաև ՄԻՊ–ի անձի հետ։

Սկզբնաղբյուր՝ Sputnik