գլխավոր Գլխավոր ԵԱՀԿ գործող նախագահն Ադրբեջանից կժամանի Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահն Ադրբեջանից կժամանի Հայաստան

Այսօր մարտի 15-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Մարտի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի, Շվեդիայի ԱԳ նախարարի հանդիպումը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Արա Այվազյանի և Անն Լինդեի հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին ժ. 10։30-ին, որին 11:35-ին կհետևի ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար: