գլխավոր Գլխավոր Իշխանության մոտ կա կամք գնալ արտահերթ ընտրությունների, ուրեմն գնում ենք․ Էդմոն Մարուքյան

Իշխանության մոտ կա կամք գնալ արտահերթ ընտրությունների, ուրեմն գնում ենք․ Էդմոն Մարուքյան

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ համաձայնություն ձեռք բերելու դեպքում պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների։ Մարուքյանը, սակայն, համաձայն չէ իշխանության նախապես հայտարարած ժամկետներին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կարծում է, որ մինչև հունիսի 1-ը պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտված լինեն։

Սա նշանակում է՝ առաջիկա տասն օրում խորհրդարանի լուծարման գործընթացը պետք է մեկնարկի։ Հունիսի 1-ից հետո մենք չենք կարող երաշխավորում ունենալ, որ խորհրդարանում վարչապետի թեկնածուի ինքնառաջադրումներ չեն լինի։ Ժամկետը կարևոր է, քանի որ ճգնաժամը խորն է, և արագ հանգուցալուծում է պետք։

Էդմոն Մարուքյան

Նա նշեց նաև, որ այս փուլում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կոնսենսուսի հնարավորություն կա, բայց դեռ հստակ չի կարող ասել` կոնսենսուս կա։ Ավելին, կոնսենսուսը կկայանա, եթե ընտրությունները կայանան իրենց նշած ժամկետում, իսկ եթե չէ, ապա, ըստ Մարուքյանի, վերջ, այդ թեման կարող են փակված համարել և անցնել հաջորդ հարցին։

Մարուքյանի խոսքով` այժմ արտահերթ ընտրությունների գնալը չեղարկելու պատրվակ իշխանությունը չունի, և կարծես թե դրան գնալու կամք է նկատում իշխանության շրջանում: