գլխավոր Իրադարձային «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանավորված Արամ Սարգսյանն ազատ արձակվեց

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանավորված Արամ Սարգսյանն ազատ արձակվեց

 «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանավորված Արամ Սարգսյանն ազատ արձակվեց։ Այս մասին Facebook-ում գրել է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, ամբողջությամբ բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ 2021թ. փետրվարի 21-ի որոշումը՝ Արամ Սարգսյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ և վերացնելով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը», – գրել է նա։

Հիշեցնենք`որ ավելի վաղ ազատ էին արձակվել Մհեր Ավագյանը, քաղաքագետ Կարեն Բեքարյանըև Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-քարտուղար Արա Սաղաթելյանը։

Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։ Այժմ չորսն էլ ազատության մեջ են։