
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում չընդունվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ այն առաջարկել էր Արման Աբովյանը և նշել, որ ռազմական դրությունը չի համապատասխանում երկրում տիրող իրավիճակին և մեծ խոչընդոտ է բոլոր քաղաքական գործընթացների համար: