գլխավոր Քաղաքականություն Ղրիմը եղել է և միշտ կմնա Ռուսաստանի հողը. Ղրիմի խորհրդարանի նախագահ

Ղրիմը եղել է և միշտ կմնա Ռուսաստանի հողը. Ղրիմի խորհրդարանի նախագահ

Ղրիմի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ Ուկրաինան երբեք օրինական իրավունք չի ունեցել Ղրիմի նկատմամբ, թերակղզին եղել է և հավերժ կմնա ռուսական հող: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Այս շաբաթ Ղրիմում նշվելու է Ռուսաստանի հետ վերամիավորման 7-րդ տարեդարձը: Տոնական հիմնական միջոցառումները նախատեսված են մարտի 16-ին և 18-ին և կանցկացվեն «Ղրիմի գարուն. 7 տարի տանը» կարգախոսի ներքո:

«Ուկրաինան երբեք Ղրիմի նկատմամբ որևէ օրինական իրավունք չի ունեցել: Այն եղել է և միշտ կմնա Ռուսաստանի հողը: Թերակղզին, նույնիսկ այն ժամանակ, երբ Ղրիմի շրջանը փոխանցվել է Ուկրաինային 1954 թվականին, դուրս չի բերվել ՌԴ սահմաններից, ինչպես դա պահանջում էին ԽՍՀՄ-ի, ՌՍՖՍՀ-ի և Ուկրաինական ԽՍՀ-ի սահմանադրությունները: Հետևաբար, թերակղզու փոխանցումն էլ փաստացիորեն անօրինական էր»,-ասել է Կոնստանտինովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով՝ Ուկրաինայում 2014-ին տեղի է ունեցել արյունալի հեղաշրջում: «Ուկրաինական հասարակության մեջ տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ գիտակցում դեռ չկա»,-ասել է Կոնստանտինովը: