գլխավոր Միջազգային Թուրքիայում սկսել են հավաքել Ուկրաինայի համար նախատեսված Bayraktar TB2 անօդաչուները

Թուրքիայում սկսել են հավաքել Ուկրաինայի համար նախատեսված Bayraktar TB2 անօդաչուները

Թուրքիայում սկսել են հավաքել Ուկրաինայի համար նախատեսված «Բայրաքթար» ՏԲ2 անօդաչուների առաջին խմբաքանակը:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով ժողովրդական պատգամավոր Իգոր Կոպիտինին, հավաքման աշխատանքներն արվում են Ստամբուլի Baykar Defense ձեռնարկությունում: Պատգամավորի խոսքով՝ այսօր Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարի հետ միասին ստուգումներ են իրականացրել Ստամբուլի գործարարնում՝ վերահսկելով արտադրության ընթացքը:

Վերջինս ընդգծել է, որ թուրքական կողմը կատարում է Ուկրաինայի հետ կնքված պայմանագրի իր պարտականությունները:  

«Այդ եզակի հնարավորությունը կուժեղացնի մեր երկրի պաշտպանունակությունը, ինչպես նաև կընդլայնի երկու երկրի պաշտպանական արդյունաբերության ներկայությունն արատքին շուկաներում»,- շեշտել է Կոպիտինը:

Ուկրաինան նախատեսում է Թուրքիայում 12 «Բայրաքթար» համալիրներ գնել, ինչի մասին հայտնի էր դարձել 2020 թվականի հոկտեմբերին: Համալիրներից յուրաքանչյուրն ունի 4 հետախուզական-հարվածային անօդաչուներ: