գլխավոր Աշխարհ Հռոմի պապը կոչ է արել հարգել և պաշտպանել կանանց

Հռոմի պապը կոչ է արել հարգել և պաշտպանել կանանց

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կանանց միջազգային օրվա նախօրյակին ընդգծել է կանանց հարգելու և պաշտպանելու անհրաժեշտությունը:

Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին սրբազան քահանայապետը խոսել է իրաքյան Բախդիդա քաղաքում տեղի ունեցած կիրակնօրյա քարոզի ժամանակ: Բահդիդան համարվում է տեղի քրիստոնեական կենտրոնը:

«Ցանկանում եմ շնորահակալություն հայտնել այս երկրի բոլոր մայրերին և կանանց, խիզախ կանանց, որոնք շարունակում են կյանքեր պարգևել՝ չնայած բոլոր վերքերին: Կանաց պետք է հարգել և պաշտպանել: Նրանց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել և հնարավորություններ ընձեռել»,- ասել է Ֆրանցիսկոս պապը՝ հիշատակելով Աստվածածնի դերակատարության մասին, որը «պաշտպանում է վերևից»:

Ֆրանցիսկոսը դարձել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարը, որն այցելել է Իրաք: Ավելի վաղ նա այցելել էր Մոսուլ, որտեղ գտնվող 4 եկեղեցիները լրջորեն տուժել են «Իսլամանակն պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետևանքով: