գլխավոր COVID-19 Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 116,5 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 116,5 միլիոնը

Աշխարհում համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվածենրի թիվը կիրակի օրվա դրությամբ կազմել է 116 միլիոն 574 հազար 933 մարդ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ջոն Հոփքինսի անվան ամերիկյան համալսարանի տվյալներին:

Ամբողջ աշխարհում COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի թիվը մեկ օրվա ընթացքում հասել է 2 մլն 589 հազար 283-ի, ապաքինվել է ավելի քան 91 միլիոն մարդ:

COVID-19-ով 10 միլիոն և ավելի վարակման դեպքեր արձանագրած երկրների թվին են պատկանում ԱՄՆ-ն, Հնդկաստանն ու Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով շարունակում է առաջատարը մնալ Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված ընդհանուր առմամբ 28 մլն 952 հազար 953 մարդ, գրանցվել է  524 հազար 362 մահվան դեպք, ապաքինվել է շուրջ 20 միլիոն մարդ:

Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ համավարակի ամբողջ ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու  11 մլն 210 հազար 799 դեպք, վարակի հետեւանքով մահացածների թիվը  հասել է 157 հազար 756-ի, առողջացել է շուրջ 11 միլիոն մարդ:

Աշխարհում վարակվածների թվով երրորդ տեղը զբաղեցնում է Բրազիլիան, որտեղ համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է 10 մլն 938 հազար 836 հիվանդ, որոնցից մահացել է 264 հազար 325 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 9,6 միլիոնը:

Worldomete պորտալի տվյալներով՝ կիրակի ցերեկը մոլորակի 1 միլիոն բնակչության թվով մահացության կոէֆիցենտը կազմել է 333,7-ի: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչության թվով մահացել է 1616 մարդ, Հնդկաստանում՝ 114, Բրազիլիայում՝ 1238 պացիենտ: