գլխավոր Աշխարհ Սիրիայում ականների պայթյունից առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվել

Սիրիայում ականների պայթյունից առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվել

Սիրիայի Համա նահանգում ճանապարհի եզրին տեղադրված երկու ական է պայթել, ինչի հետևանքով առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվել:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին, միջադեպը տեղի է ունեցել Սալամիա քաղաքից արևելք ընկած հատվածում գտնվող գյուղական համայնքում:

Ականների վրա պայթել են երկու ավտոբուսներ: Կան նաև վիրավորներ, որոնց հոսպիտալացրել են:

Նախնական տեղեկություններով՝ ականները տեղադրված են եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների կողմից, որոնք սկսել են ակտիվանալ երկրի արևելյան շրջաններում: