գլխավոր Իրադարձային Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ կա 5 վիրավոր

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ կա 5 վիրավոր

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, բախվել են Volkswagen և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով Volkswagen-ը գլխիվայր շրջվել է։

«Վթարի հետևանքով 5 հոգի դուրս են բերվել ավտոմեքենաներից ու տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն»,-գրում է կայքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: