գլխավոր Մեդ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը կոչ է անում ավելի մեծ ներդրումներ անել հոգեկան առողջության ծառայություններում

«ՅՈՒՆԻՍԵՖ»-ը կոչ է անում ավելի մեծ ներդրումներ անել հոգեկան առողջության ծառայություններում

Համավարակի երկրորդ տարում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում ավելի մեծ ներդրումներ կատարել հոգեկան առողջության ծառայություններում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր նախազգուշացնում է, որ աշխարհում 7 երեխայից առնվազն 1-ը, կամ 332 միլիոն երեխա, իր երկրում COVID-19 համավարակի մեկնարկից հետո, արդեն առնվազն ինը ամիս ապրում է պարտադիր կամ կամավոր մեկուսացման պայմաններում` դրանով իսկ վտանգելով սեփական հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը:

Վերլուծության համաձայն՝ աշխարհի 139 միլիոն երեխա, այդ թվում՝ Պարագվայի, Պերուի և Նիգերիայի նման երկրներում ապրող երեխաները, առնվազն ինը ամիս ապրել է պարտադիր մեկուսացման պայմաններում` սկսած 2020 թ. մարտի 11-ից, երբ COVID-19-ը համավարակ ճանաչվեց։ Մյուսները, այսինքն՝ գրեթե 193 միլիոն երեխա, նույնքան ժամանակահատված ապրել է կամավոր մեկուսացման պայմաններում:

ԱՀԿ-ի տվյաների համաձայն՝ COVID-19 համավարակը հոգեկան առողջության կարևոր ծառայությունների աշխատանքը խափանել կամ դադարեցրել է աշխարհի երկրների 93 տոկոսում, մինչդեռ հոգեկան աջակցության պահանջարկը գնալով աճում է: Չինաստանի 194 քաղաքներում կատարված ուսումնասիրությունը պարզել է, որ հարցվածների 16%-ը համավարակի ընթացքում ունեցել են միջինից ծանր դեպրեսիվ ախտանիշներ, իսկ 28%-ը՝ միջինից ծանր անհանգստության ախտանիշներ: