
ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը դատի է տվել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն ու սոցիալական ապահովության պետական ծառայությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:
Նա պահանջում է սահմանված կարգով իր կենսաթոշակը վերահաշվարկել և ոչ իրավաչափ հաշվարկի արդյունքում պակաս վճարված կենսաթոշակի գումարն իրեն վճարել:
Հայցը մակագրվել է դատավոր Գևորգ Սոսյանին: Դատական նիստը նշանակվել է մարտի 23-ին։