գլխավոր Աշխարհ «Ցավոք, նա ինձ չի զանգել»․ Պուտինին առաջարկություն արած աղջիկը դեռ չի ամուսնացել

«Ցավոք, նա ինձ չի զանգել»․ Պուտինին առաջարկություն արած աղջիկը դեռ չի ամուսնացել

ՌԴ Իվանովո քաղաքի բնակչուհի Յուլիա Շիլովան, որն անցյալ տարի ամուսնության առաջարկություն էր արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այդպես էլ չի ամուսնացել: Այս մասին նա այսօր ասել է «Ռոսիա 1»հեռուստաալիքի եթերում։

Աղջիկը Պուտինին ամուսնության առաջարկ էր արել մարտի 6-ին, երբ ՌԴ նախագահն այցելել էր Իվանովո և շփվել տեղի բնակիչների հետ:

«Նա, ցավոք, ինձ չի զանգահարել», – ասել է Շիլովան մեկ տարի անց:

Նրա խոսքով՝ նախագահին ամուսնության առաջարկ անելուց հետո նա շատ երկրպագուներ է ունեցել, սակայն նրանցից ոչ ոք չի կարողացել նվաճել իր սիրտը։

Նշենք, որ աղջիկը բազմության միջից դիմել էր Պուտինի ու բղավել․«Ամուսնացե՛ք ինձ հետ, խնդրում եմ»: Պուտինը շփոթվել էր, բայց մի քանի բառ փոխանակել էր աղջկա հետ։

Նա փոխանցել էր Վլադիմիր Պուտինին իր երկու լուսանկարները, որոնցում նշել էր իր հեռախոսահամարն ու պատմել իր մասին:

«Ամուսնացե՛ք ինձ հետ, խնդրում եմ: Ես ունեմ բարձրագույն կրթություն, 28 տարեկան եմ, երեխաներ և նյութական խնդիրներ չունեմ»,- նկարներից մեկի հետևում գրել էր Շիլովան։

Շիլովան պատմել էր, որ դերասանուհի է մանկական թատրոնում: Նա իր խոսքում նշել էր, որ կկարողանա դառնալ Պուտինին արժանի առաջին տիկին: