գլխավոր Իրադարձային Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա

Մարտի 5-ից 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ծաղկահովիտ գյուղում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Վայոց ձորի մարզի Վայք և Ջերմուկ քաղաքներում, Մալիշկա գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 18 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։