գլխավոր COVID-19 ԱՀԿ-ն առայժմ խորհուրդ չի տալիս ուղևորությունների համար կիրառել իմունային անձնագրեր

ԱՀԿ-ն առայժմ խորհուրդ չի տալիս ուղևորությունների համար կիրառել իմունային անձնագրեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առայժմ խորհուրդ չի տալիս օգտագործել, այսպես կոչված, «իմունային անձնագրերը»կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ տվյալների հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

Այս փուլում ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս ճանապարհորդների համար կիրառել «պատվաստումների վկայագրեր», քանի որ կան շատ մանրուքներ , որոնք պետք է հաշվի առնել ։

«Մենք նաև դեռ այն փուլում ենք, որ պետք է հասկանանք COVID-19- ի ամբողջական իմունային շերտի ձևավորման արձագանքները , որն ամենայն հավանականությամբ, ավելի բարդ կլինի, քան անհատապես հակամարմինների ձևավորման փուլն է։Այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս օգտագործել այսպես կոչված «իմունային անձնագրեր»,- նշել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Եվրահանջնաժողովը պատրաստվում է մարտին ներկայացնել կորոնավիրուսի դեմ պատվաստումների միասնական սերտիֆիկատի նախագիծ: