գլխավոր Իրադարձային Բերքանուշ գյուղի վարելահողերում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

Բերքանուշ գյուղի վարելահողերում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

Մարտի 6-ին՝ ժամը 20:24-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Բերքանուշ գյուղում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերքանուշ գյուղի վարելահողերում գտնվող վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:40-ին, մարվել՝ 20:52-ին: Այրվել են վագոն-տնակի (մոտ 36 քմ) փայտյա կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 18 քմ) և ներսում կուտակած վառելափայտ (մոտ 3 խմ)։