
Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 5-ին Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Էրիկ Վ.-ն: Տղամարդը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
ՀՀ ոստիկանության տեղեկատվությամբ, Էրիկ Վ.-ն ներկայացվել է դատարան: