գլխավոր Իրադարձային ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը գնահատել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը

ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը գնահատել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը

ԱՄՆ -ի գլխավոր վարակաբան, նախագահ Ջո Բայդենի խորհրդական Էնթոնի Ֆաուչին հունական Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում գովել է COVID – 19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Նա նշել է, որ «Սպուտնիկ V»-ի վերաբերյալ տվյալները գոհացուցիչ են։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Լրագրողը հարցրել է Ֆաուչիին` նա պատվաստում կաներ ռուսական «Սպուտնիկ V»-ո՞վ թե՞ չինական պատվաստանյութով։ «Սպուտնիկի» մասին իմ իմացած տվյալները բավականին լավն են։ Ես չունեմ բավարար տեղեկություն չինական պատվաստանյութի մասին, քանի որ նրանք ունեն երկու կամ երեք տարբեր պատվաստանյութեր: Այնպես որ, ես ուշադիր չեմ հետևել դրանց արդյունավետությանը։ Բայց ռուսական տվյալները վատը չեն», – պատասխանել է Ֆաուչին, որին հեռուսալիքն անվանում է ԱՄՆ-ի առաջատար գիտնական։

Ֆաուչին նաև ասել է, որ իրեն չեն անհանգստացնում պատվաստանյութերի հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին խոսակցությունները։ Ես սա ասում եմ այն պատճառով, որ ԱՄՆ-ում Pfizer ու Moderna պատվաստանյութերի փորձարկումները ցույց են տվել, որ դրանց արդյունավետությունը 94-ից 95% է ու նվազագույն ռեակտիվ դիմադրություն: Առաջին չափաբաժնից հետո ձեռքի որոշակի ցավ է հայտնվում, որը տևում է մոտ 24 ժամ։ Երկրորդ չափաբաժինն ավելի ռեակտիվ է։ Հայտնվում է 21 օրվա ընթացքում Pfizer-ի դեպքում ու 28 օրվա ընթացքում Moderna-ի համար: Երկրորդ դեղաչափից հետո հայտնվում է հոգնածության, ցավի, սարսուռի ախտանշաններ ու հնարավոր է փոքր ջերմություն», – ասել է համաճարակաբանը։

Նրա խոսքով՝ մարդկանց մեծամասնության մոտ դա տևում է մոտ 24 ժամ։ «Ոմանց մոտ դա կարող է մի քիչ ավելի երկար տևել, բայց մեծամասամբ այդ ախտանշաններն անցնում են 24 ժամ հետո», – ասել է նա:

«Եթե Հունաստանում վարակի մակարդակը զգալի նվազի ու հույները պատվաստվեն, որպեսզի սահմանափակեն վարակի բռնկումները, կարծում եմ, որ աստիճանաբար ուղևորությունները կթույլատրվեն ու խորհուրդ կտրվեն», – ասել է նա։

Պատասխանելով Հունաստանի մասին հարցին, Ֆաուչին շեշտել է, որ բոլորն ուզում են վերադառնալ բնականոն կյանքին, ու շատ մարդիկ (այդ թվում նաև ինքը) կարծում են, որ Հունաստանն ամենագեղեցիկ վայրերից է ճանապարհորդության համար։

Նշենք, որ երկայում «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը հավանության է արժանացել Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, ԱՄԷ-ում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում, Թունիսում, Հայաստանում, Մեքսիկայում, Նիկարագուայում, Սերբական Հանրապետությունում (Բոսնիայի եւ Հերցեգովինայի էնտիտեն), Լիբանանում, Մյանմայում, Պակիստանում, Մոնղոլիայում, Բահրեյնում, Չեռնոգորիայում, Սենտ Վինսենտում եւ Գրենադինում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Գաբոնում, Սան Մարինոյում, Գանայում, Սիրիայում, Ղրղզստանում, Գայանայում, Եգիպտոսում, Եգիպտոսում, Եգիպտոսում, Եգիպտոսում, Եգիպտոսում, Եգիպտոսում եւ Այլուրիում Հոնդուրասում, Գվատեմալայում, Մոլդովայում, Սլովակիայում, Անգոլայում, Ջիբութիում, Կոնգոյի Հանրապետությունում, Շրի Լանկայում, Լաոսում եւ Իրաքում: 45 երկրների (որոնցում գրանցված է “Սպուտնիկ V” պատվաստանյութը) բնակչության ընդհանուր թիվը գերազանցել է 1,2 միլիարդը: