գլխավոր Իրադարձային Էրեբունու ոստիկանները բացահայտեցին հիվանդանոցում կատարված գողությունը

Էրեբունու ոստիկանները բացահայտեցին հիվանդանոցում կատարված գողությունը

Մարտի 5-ին ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում տված կինը հայտնել էր, որ հիվանդանոցի իր աշխատասենյակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էին նույնականացման և բանկային քարտեր, 83.000 դրամ և 100 դոլար:

Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 27-ամյա կասկածյալը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր: