գլխավոր Իրադարձային Գավառում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Գավառում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Տղաներից մեկը հիվանդանոցում է «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքեր, հեմոռատիկ տրավմատիկ շոկ, պնևմաթորաքս» ախտորոշմամբ։

Գավառում երկու պատանու միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ, որի հետևանքով նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

 «Մարտի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքեր, հեմոռատիկ տրավմատիկ շոկ, պնևմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2004 թ. ծնված պատանի:

Պարզվել է, որ Գավառի Բունիաթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ պատանուն դանակահարել էր 2005թ. ծնված մեկ այլ պատանի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վերջինս ներկայացել է Գավառի բաժին, որտեղից էլ ներկայացվել է նախաքննական մարմնին:

Նշանակվել են փորձաքննություններ:Կատարվում է նախաքննություն: