գլխավոր Աշխարհ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն 4 ամսով դադարեցրել են փոխադարձ տուրքերի գործողությունը

ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն 4 ամսով դադարեցրել են փոխադարձ տուրքերի գործողությունը

ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն 4 ամսով դադարեցրել են փոխադարձ տուրքերի գործողությունը, որը սահմանվել էր Boeing եւ Airbus ավիաշինական ընկերությունների գործով բազմամյա առեւտրային վեճի շրջանակում: Այս մասին Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է DW-ը:

Կողմերն արտահայտել են հակվածությունը փոխադարձ վեճի կարգավորմանը:

Boeing եւ Airbus ընկերություններին պետական օգնության մասին վեճը տեւել է ավելի քան 16 տարի: Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը սուբսիդիաների մի մասն անհասանելի է ճանաչել երկու ավիաշինական ընկերությունների համար: