գլխավոր Աշխարհ Գերմանացի տիեզերագնացը կարող է բաց տիեզերք դուրս գալ ռուսական սկաֆանդրով

Գերմանացի տիեզերագնացը կարող է բաց տիեզերք դուրս գալ ռուսական սկաֆանդրով

Գերմանացի տիեզերագնաց Մատիաս Մաուրերը կարող է դառնալ 12 տարվա ընթացքում առաջին արտասահմանցին, ով կարող է բաց տիեզերք դուրս գալ ռուսական սկաֆանդրով: Այս մասին հայտնել է Ռուսաստանում Եվրոպական տիեզերական գործակալության (EKA) ներկայացուցչության ղեկավար Ռենե Պիշելը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

«Ամենայն հավանականությամբ, Մատիասը կմասնակցի բաց տիեզերքում աշխատանքին՝ կապված ռուսական «Նաուկա» մոդուլին ERA եվրոպական մանիպուլյատորի միացման հետ: Ընդ որում, նա կաշխատի ռուսական «Օրլան-ՄՏԿ» սկաֆանդրով»,-ասել է Պիշելը:

Վերջին անգամ արտասահմանցիները ռուսական սկաֆանդր են օգտագործել 12 տարի առաջ (ամերիկացի Մայքլ Բարատը 2009 թվականի հունիսին):