գլխավոր COVID-19 Դալայ Լաման պատվաստվել է կորոնավիրուսի դեմ (լուսանկարներ)

Դալայ Լաման պատվաստվել է կորոնավիրուսի դեմ (լուսանկարներ)

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման Covishield հակակորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Նրան պատվաստել են Հնդկաստանի հյուսիսում գտնվող Դհարմսալա քաղաքի հիվանդանոցում, հայտնում է Associated Press գործակալությունը։

Պատվաստումից հետո 85-ամյա Դալայ Լաման մարդկանց կոչ է արել համարձակություն ցուցաբերել և պատվաստվել։

«Լուրջ խնդիրներից զերծ մնալու համար պատվաստումը չափազանց կարևոր է»,- ասել է նա:

Տիբեթի հոգևոր առաջնորդին պատվաստած բժիշկը հայտնել է, որ վերջինս համառել է պատվաստվելու համար մյուսների պես անձամբ հիվանդանոց ներկայանալ։