գլխավոր Աշխարհ Ֆրանսիայում ընտրել են Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար առաջին կաղնին

Ֆրանսիայում ընտրել են Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար առաջին կաղնին

Ֆրանսիայում նախօրեին ընտրել են Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար առաջին կաղնին, հաղորդում է France 24-ը։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, այն հանդիսավոր արարողությամբ ընտրվել է մայրաքաղաքից արևմուտք ընկած անտառից։

2019-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո տաճարի տանիքը վերակառուցելու համար մարտի սկզբին ընդհանուր առմամբ պետք է հատվի 1000 կաղնի։

Գյուղատնտեսության և մշակույթի նախարարները մասնակցել են Փարիզից մոտ 200 կմ հեռավորության վրա գտնվող Բերս անտառում պաշտոնական առաջին ծառի՝ 20 մետրանոց կաղնու ընտրության արարողությանը:

«Սա նախագիծ է, որը վերաբերում է ամբողջ Ֆրանսիային»,-ասել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար պատասխանատու Ժան-Լուի Ժորժելեն։

Իշխանությունները նախատեսում են Փարիզի Աստվածամոր տաճարը վերաբացել 2024 թվականին։

Հիշեցնենք, որ 2019-ի ապրիլի 15-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում, որը հաջողվել էր մարել 15 ժամ հետո: Հրդեհի հետևանքով քանդվել էր տաճարի տանիքը, երկու աշտարակները և ճակատի ենթակառուցվածքները պահպանվել էին: