գլխավոր Աշխարհ Անկարգություններ՝ Ֆրանսիայում․ մեքենաներ են հրկիզվել, բերման են ենթարկվել դեռահասներ

Անկարգություններ՝ Ֆրանսիայում․ մեքենաներ են հրկիզվել, բերման են ենթարկվել դեռահասներ

Ֆրանսիայի Ռիլի-լա-Փափ համայնքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում բերման է ենթարկվել 4 դերահաս, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ֆրանսիական BFMTV- ին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ակցիային մասնակցել է շուրջ 30 երիտասարդ: Նշվում է, որ ցուցարարները վնասել են երկու ավտոբուս և քաղաքային գույք, ինչպես նաև հրկիզել 12 մեքենա:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցները։