գլխավոր Facebook Կասկածում եմ, որ վարչապետը հասկանում է՝ ինչ են նշանակում Ալևի ելույթները Զանգեզուրի...

Կասկածում եմ, որ վարչապետը հասկանում է՝ ինչ են նշանակում Ալևի ելույթները Զանգեզուրի մասին․ Արամ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարություններին։ Գրառման մեջ ասվում է․

«Վստահ եմ, որ իշխանության մեջ եղած ադեկվատ մարդիկ (մասնավորապես, ԱԳՆ-ում) հասկանում են, թե ինչ են նշանակում Ալեւի ելույթները Զանգեզուրի մասին: Վստահ եմ, որ «ժողովրդի ներկայացուցիչները», որոնք ծափահարում են «Կեցցե՛ն մեր նահատակները» կարգախոսին, դա չեն հասկանում:

Կասկածում եմ, որ վարչապետը դա հասկանում է՝ նա ապրում է այլ իրականության մեջ: Հասկանում եմ նաեւ, թե ինչու Թուրքիայի եւ Ադրրբեջանի ղեկավարները Փաշինյանի ջերմեռանդ «բալեշչիկերն» են:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևն ասել էր, որ «Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք»։