գլխավոր Իրադարձային Թորոսյանն առողջապահության նախարար լինելու ընթացքում կնոջ ԲԿ-ի հետ շուրջ 2 մլն ԱՄՆ...

Թորոսյանն առողջապահության նախարար լինելու ընթացքում կնոջ ԲԿ-ի հետ շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել․ Tert.am

ՀՀ առողջապահության նախարարությունը Արսեն Թորոսյանի՝ նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում նրա կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի տնօրինած «ՄԻԲՍ» ՍՊ ընկերության հետ կնքել է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի (1մլրդ ՀՀ դրամ) պայմանագիր: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Առողջապահության նախարարությունից:

Հիշեցնենք, որ Թորոսյանը Առողջապահության նախարարությունում պաշտոնավարել է 2018 թ. մայիսի 12-ից մինչև 2021 թ. հունվարի 18-ը:

Ընկերության հետ Առողջապահության նախարարությունը պայմանագիր է կնքվել նաև Թորոսյանի պաշտոնանկությունից մոտ 1 ամիս առաջ՝ 2020 թ. դեկտեմբերի 28-ին: Պայմանագրային գումարը կազմել է 72.6 մլն դրամ:

Առաջին անգամ Առողջապահության նախարարության և ընկերության միջև պայմանագիր է կնքվել 2014 թվականին, պայմանագրային գումարը կազմել է 20.0 մլն ՀՀ դրամ: