գլխավոր Աշխարհ Ռուսաստանում նավթով լի ցիստեռնները դուրս են եկել երկաթգծի ռելսերից (լուսանկար)

Ռուսաստանում նավթով լի ցիստեռնները դուրս են եկել երկաթգծի ռելսերից (լուսանկար)

Ռուսաստանի Խաբարովսկ շրջանում 17 ցիստեռն դուրս է եկել ռելսերից, հայտնում է EurAsia Daily լրատվական կայքը՝ հղում տալով Արտակարգ իրավիճակների նախարարության հայտարարությանը:

«Բեռնատար գնացքի չորս ցիստեռներում հայտնաբերվել է նավթամթերքի կաթիլային արտահոսք: Բնապահպանական վնասը կանխելու համար երկաթուղու աշխատակիցները կառանձնացնեն տարածքը, որտեղ նավթի արտահոսք է տեղի ունեցել», – նշել է ԱԻՆ աշխատակիցը:

Պատահարը մարդատար գնացքների աշխատանքի խափանման պատճառ է դարձել։