գլխավոր Իրադարձային Ադրբեջանը Թուրքիային է փոխանցում նաև իր ԶՈւ-ն․ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Ադրբեջանը Թուրքիային է փոխանցում նաև իր ԶՈւ-ն․ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Մեկնարկել են Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի հերթական համատեղ զորավարժությունները, որոնք երրորդն են վերջին 10 ամիսների ընթացքում: Առաջին զորավարժություններին հաջորդեց երկու պետությունների համատեղ ագրեսիան Արցախի Հանրապետության հանդեպ, որն ուղեկցվեց պատերազմական հանցագործությունների բազմաթիվ դրվագներով:

Այս զորավաժությունների հիմնական նպատակը ադրբեջանական զինուժը թուրքականի ստանդարտներին համապատասխանեցնելն է: «Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»,- ասվում է զորավարժությունների մասին Թուրքիայի պաշտպանության նախարարության «Twitter»-ի հաղորդագրության մեջ:

Այսօր Թուրքիան իրականացնում է ադրբեջանական բանակի թուրքականացման գործողություններ: Արցախյան պատերազմի ժամանակահատվածում այն մեկնարկեց այդ երկրի բանակից տարբեր պատճառաբանություններով ռուսական կրթությամբ բարձրագույն սպայական կազմի հեռացմամբ, իսկ այսօր հրամանատարամարտավարական ուղղվածության վարժանքներով ռազմական մարտավարության նույնականացում է ընթանում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: