գլխավոր Աշխարհ Փարիզում ակտիվիստները կանաչ են ներկել ինքնաթիռը. պահանջը հստակ է

Փարիզում ակտիվիստները կանաչ են ներկել ինքնաթիռը. պահանջը հստակ է

Greenpeace-ի ակտիվիստները Փարիզի օդանավակայանում կանաչ գույնով ներկել են Air France-ի ինքնաթիռը: Այդպիսով նրանք Ֆրանսիայի իշխանությանը կոչ են արել էական միջոցներ ձեռնարկել ավիացիայի վնասակար արտանետումները նվազեցնելու համար: Այս մասին ասվում է կազմակերպության Twitter-ում:

Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է՝ ինչպես են սպիտակ և դեղին բաճկոններ հագած մարդիկ անցնում Ռուասի-Շառլ դե Գոլ օդանավակայանի ցանկապատի միջով, ապա սկսում ներկել ինքնաթիռներից մեկը: